Մամուլ

Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահն ու Աննա Հակոբյանը քաղցկեղ ունեցող երեխաներին երաժշտական գործիքներ նվիրեցին

Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահն ու Աննա Հակոբյանը քաղցկեղ ունեցող երեխաներին երաժշտական գործիքներ նվիրեցին։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այսօր՝ նոյեմբերի 15-ին, կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային:

Նախաճաշի ընթացքում տիկին Նազարբաևան պատմել է Երևան պաշտոնական այցի մանրամասները, իսկ Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունն ու «Կանայք հանուն խաղաղության» արշավի առաքելությունը: Ի հիշատակ հանդիպման, Դարիգան Նազարբաևան Աննա Հակոբյանին է նվիրել ղազախական ազգային հագուստ:

Աննա Հակոբյան

Նույն օրը տիկին Հակոբյանն ու տիկին Նազարբաևան այցելել են Պրոֆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի և  «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ նրանք շրջել են կենտրոնով, զրուցել բուժում ստացող երեխաների և նրանց ծնողների հետ:

Աննա Հակոբյան

Այցի ավարտին կենտրոնում բուժում ստացող 9-ամյա Լիլի Անտոնյանը տիկին Նազարբաևային է նվիրել իր հեղինակած «Տարվա 4 եղանակներ» կտավը: Շնորհակալություն հայտնելով նվերի համար, տիկին Նազարբաևան ասել է, որ կտավում գերիշխում են պայծառ գույները, իսկ դա նշանակում է, որ կտավի հեղինակը լավատես է և շատ արագ ապաքինվելու է: «Ուրախ մարդիկ ավելի շուտ են առողջանում»,- ասել է Դարիգա Նազարբաևան:

Տիկին Նազարբաևան ու տիկին Հակոբյանն էլ երեխաներին նվիրել են երաժշտական գործիքներ և առաջինը փոքրիկների հետ փորձարկել:

Աննա Հակոբյան

Այցի ավարտին Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը առողջություն է կամքի ուժ և նպատակների իրականացում է մաղթել փոքրիկներին: «Մաղթում եմ, որ շուտ ապաքինվեք, որ ձեր երազանքները կատարվեն, լավ մարդ դառնաք և որ ձեր երկիրը ձեզանով հպարտանա»,- ասել է Դարիգա Նազարբաևան:

Կիսվել էջում