Քաղցկեղի մասին վկայող 10 ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են
Քաղցկեղի մասին վկայող 10 ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են
Եթե ընտանիքի անդամներից կամ մոտ հարազատներից որևէ մեկը տառապել է քաղցկեղից, ապա հարկավոր է շատ ուշադիր լինել՝ հատկապես արտասովոր ախտանշանների ի հայտ գալու դեպքում:
Երբեմն բուժումը կարող է երկար ժամանակ տևել: Շատերը բուժում են ստանում ամիսներով, տարիներով կամ նույնիսկ իրենց ողջ կյանքի ընթացքում:
Այս ախտանշանները ոչ բոլորն են տարբերում, սակայն սա շատ կարևոր է, քանի որ հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելը բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քաղցկեղի մասին վկայող 15 ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:
1․ Ուռուցք
Եթե ուռուցքը մեծացել է կամ ի հայտ է եկել նորը, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ դա կարող է կապված լինել քաղցկեղի մի քանի տեսակի հետ:
2. Միզարձակության խանգարումներ
Հաճախամիզությունը կամ տհաճ զգացողությունները միզարձակության ժամանակ կարող են պայմանավորված լինել միզապարկի կամ շագանակագեղձի քաղցկեղով:
3. Աղիների աշխատանքի փոփոխություն
Աղիների աշխատանքի փոփոխությունը, հաճախակի փորլուծությունը և այլ խանգարումները կարող են պայմանավորված լինել մարսողական համակարգի քաղցկեղով: Բացի այդ, քաղցկեղի մասին կարող են վկայել նաև մշտապես որովայնում ի հայտ եկող տհաճ զգացողությունները:
4. Մազերի արտասովոր աճ
Մազերի արտասովոր աճը նույնպես կարող է լինել քաղցկեղի ախտանշան, ուստի նման փոփոխությունները ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:
5. Արյուն
Արյունոտ արտաթորանքը, հազալիս նկատվող արյունը կամ արտասովոր արյունահոսությունը կարող են կապված լինել քաղցկեղի տարբեր տեսակների հետ: Նման ախտանշանի դեպքում անհրաժեշտ է շտապ խորհրդակցել մասնագետի հետ և բուժզննում անցնել:
6. Խոցեր
Խոցերը կարող են լինել բերանի խոռոչի կամ մաշկի քաղցկեղի ախտանշան, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:
7. Մաշկային փոփոխություններ
Մաշկի գույնի մգվածությունը, կարմրությունը կամ դեղնածությունը համարվում են քաղցկեղի մասին նախազգուշացնող ամենատարածված ախտանշաններից մեկը:
8. Մարսելախանգարում
Մարսելախանգարումը շատ տարածված խնդիր է, ուստի շատերն են անտեսում այս ախտանշանը, սակայն հարկ է հիշել, որ այն նույնպես կարող է պայմանավորված լինել քաղցկեղով:
Այս ախտանշանը կարող է վկայել աղեստամոքսային տրակտի վերին հատվածների քաղցկեղի մասին՝ հատկապես, եթե այն մշտապես ուղեկցվում է ստամոքսում տհաճ զգացողություններով ու կլման խանգարումներով:
9. Պեպենների կամ խալերի ձևափոխություն
Խալերի ու պեպենների ցանկացած ձևափոխություն (ձևի, գույնի, չափերի) կարող է վկայել քաղցկեղի մասին, ուստի նման փոփոխությունների դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ:
10. Քաշի կտրուկ կորուստ
Տառապողների մեծ մասի մոտ նկատվում է քաշի կտրուկ կորուստ: Եթե քաշը նվազում է առանց դիետաների կամ վարժությունների, ապա հարկավոր է շտապ բուժզննում անցնել:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը