Օգտակար

Քաղցկեղի մասին վկայող 10 ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են

Քաղցկեղի մասին վկայող 10 ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են

Եթե ընտանիքի անդամներից կամ մոտ հարազատներից որևէ մեկը տառապել է քաղցկեղից, ապա հարկավոր է շատ ուշադիր լինել՝ հատկապես արտասովոր ախտանշանների ի հայտ գալու դեպքում:

Երբեմն բուժումը կարող է երկար ժամանակ տևել:  Շատերը բուժում են ստանում ամիսներով, տարիներով կամ նույնիսկ իրենց ողջ կյանքի ընթացքում:

Այս ախտանշանները ոչ բոլորն են տարբերում, սակայն սա շատ կարևոր է, քանի որ հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելը բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քաղցկեղի մասին վկայող 15 ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

1․ Ուռուցք

Եթե ուռուցքը մեծացել է կամ ի հայտ է եկել նորը, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ դա կարող է կապված լինել քաղցկեղի մի քանի տեսակի հետ:

2. Միզարձակության խանգարումներ

Հաճախամիզությունը կամ տհաճ զգացողությունները միզարձակության ժամանակ կարող են պայմանավորված լինել միզապարկի կամ շագանակագեղձի քաղցկեղով:

3. Աղիների աշխատանքի փոփոխություն

Աղիների աշխատանքի փոփոխությունը, հաճախակի փորլուծությունը և այլ խանգարումները կարող են պայմանավորված լինել մարսողական համակարգի քաղցկեղով: Բացի այդ, քաղցկեղի մասին կարող են վկայել նաև մշտապես որովայնում ի հայտ եկող տհաճ զգացողությունները:

տեղաթոխվել է հիվանդանոց

4. Մազերի արտասովոր աճ

Մազերի արտասովոր աճը նույնպես կարող է լինել քաղցկեղի ախտանշան, ուստի նման փոփոխությունները ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

5. Արյուն

Արյունոտ արտաթորանքը, հազալիս նկատվող արյունը կամ արտասովոր արյունահոսությունը կարող են կապված լինել քաղցկեղի տարբեր տեսակների հետ: Նման ախտանշանի դեպքում անհրաժեշտ է շտապ խորհրդակցել մասնագետի հետ և բուժզննում անցնել:

6. Խոցեր

Խոցերը կարող են լինել բերանի խոռոչի կամ մաշկի քաղցկեղի ախտանշան, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

7. Մաշկային փոփոխություններ

Մաշկի գույնի մգվածությունը, կարմրությունը կամ դեղնածությունը համարվում են քաղցկեղի մասին նախազգուշացնող ամենատարածված ախտանշաններից մեկը:

8. Մարսելախանգարում

Մարսելախանգարումը շատ տարածված խնդիր է, ուստի շատերն են անտեսում այս ախտանշանը, սակայն հարկ է հիշել, որ այն նույնպես կարող է պայմանավորված լինել քաղցկեղով:

Այս ախտանշանը կարող է վկայել աղեստամոքսային տրակտի վերին հատվածների քաղցկեղի մասին՝ հատկապես, եթե այն մշտապես ուղեկցվում է ստամոքսում տհաճ զգացողություններով ու կլման խանգարումներով:

9. Պեպենների կամ խալերի ձևափոխություն

Խալերի ու պեպենների ցանկացած ձևափոխություն (ձևի, գույնի, չափերի) կարող է վկայել քաղցկեղի մասին, ուստի նման փոփոխությունների դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ:

10. Քաշի կտրուկ կորուստ

Տառապողների մեծ մասի մոտ նկատվում է քաշի կտրուկ կորուստ: Եթե քաշը նվազում է առանց դիետաների կամ վարժությունների, ապա հարկավոր է շտապ բուժզննում անցնել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել նյութով