Գագիկ Խաչատրյանը կալանավայրից տեղափոխվել է հիվանդանոց
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կալանավայրից տեղափոխվել է հիվանդանոց։ Նա այսօր՝ հոկտեմբերի 10-ին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ հետազոտության նպատակով։
ՊԵԿ նախկին նախագահը մի քանի շաբաթ առաջ կրկին հետազոտվել էր:
Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ։ Նրան առաջադրված մեղադրանքն առնչվում է նրա Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։
Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգօստսի 30-ին։