Մամուլ

Գագիկ Խաչատրյանը կալանավայրից տեղափոխվել է հիվանդանոց

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կալանավայրից տեղափոխվել է հիվանդանոց։ Նա այսօր՝ հոկտեմբերի 10-ին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝  հետազոտության նպատակով։

ՊԵԿ նախկին նախագահը մի քանի շաբաթ առաջ կրկին հետազոտվել էր:

Հիշեցնենք՝ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ։ Նրան առաջադրված մեղադրանքն առնչվում է  նրա Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։

Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգօստսի 30-ին։

Կիսվել էջում