Թեհրանում առաջին մանկապարտեզի հիմնադիրը հայ մանկավարժուհի է եղել
Թեհրանում առաջին մանկապարտեզի հիմնադիրը հայ մանկավարժուհի է եղել։ Բերսաբե Հովսեփյանը ծնվել է 1906 թվականին Չհարմալի Մամուկա գյուղում: Մանուկ հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Թեհրան:
1942 թվականին ավարտել է Թեհրանի Հայկազյան դպրոցը, այնուհետև դասավանդել է նույն դպրոցում, հետագայում` նաև Էնզելիի հայկական դպրոցում:
1930 թվականին Բերսաբեն Թեհրանում հիմնել է առաջին մանկապարտեզը, որը գործել է Իրանի մշակույթի նախարարության հավաստագրով, առարկաները դասավանդել են պարսկերենով:
1954 թվականին մանկապարտեզին կից հիմնադրել է տարրական, 1959 թվականին` միջնակարգ դպրոցներ:
1949-1951 թվականներին մեկնել է Ժնև, սովորել տեղի մանկավարժական համալսարանի մանկապատանեկան հոգեբանության ֆակուլտետում:
Մանկավարժությանը զուգահեռ զբաղվել է հասարակական գործունեությամբ, 1968 թվականին եղել է Հայ կանանց միության հիմնադիրներից մեկը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը