Աշխարհ

Ալիևը պատասխանել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը

Ալիևը պատասխանել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը: Aravot.am-ի փոխանցմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում անցկացվող «Վալդայ» համաժողովին  խոսել է արցախյան հակամարտության մասին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը:

«Կցանկանայի  անդրադառնալ Հայաստանի վարչապետի հայտարարությանը, գրեթե բառացիորեն՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: Առաջին հերթին՝ դա մեղմ ասած սուտ է… Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նաև անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, որ հակամարտության կարգավորման բանաձևը պետք է ընդունելի լինի ինչպես  Հայաստանի, Արցախի, այնպես էլ՝ Ադրբեջանի համար:

«Հայաստանի վարչապետը հաճախ է ասում, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի ինչպես  Հայաստանի, Ղարաբաղի,  այնպես էլ՝ Ադրբեջանի ժողովուրդների համար:

Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի: Կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը բաղկացած է եղել ադրբեջանցի և հայ բնակիչներից, որոնք հավասար իրավունքներ են ունեցել»,-ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի համար ընդունելի որոշումը երկրի տարածքային ամբողջականության վերականգնում է:

Կիսվել