Մամուլ

Գագիկ Խաչատրյանին հիվանդանոցից տեղափոխել են կալանավայր

Գագիկ Խաչատրյանին հիվանդանոցից տեղափոխել են կալանավայր: ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Այս մասին Bavnews.am-ին տեղեկացրին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել էր հիվանդանոց հերթական հետազոտում իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ։

Կիսվել