Տհաճ է, երբ մեր հարկերով վճարվող պաշտոնյան խոսում է ոչ թե պետության, այլ իր անունից. Հայկուհի Մինասյան
Տհաճ է, երբ մեր հարկերով վճարվող պաշտոնյան, ով կառավարում է մեր հարկերով գոյացած բյուջեն, խոսում է ոչ թե պետության, այլ իր անունից:
«Աջակցություն վիրավոր զինվորներին և զոհվածների ընտանիքներին» նախաձեռնության անդամ, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը տեսաուղերձ է հղել.
«Երեկ Առողջապահության նախարարը հարցազրույցում ասեց՝ ես չէի կարող տալ իրենց 400 միլիոն: Մեր հարկերից գոյացող բյուջեն ձեր անձնական գումարը չէ և այն պետք է տնօրինեք ոչ թե ձեր ճաշակով և անձնական հարաբերություններից ելնելով, այլ ի շահ պետության և ՀՀ քաղաքացիների:
Այն մասին, թե ինչու Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին Առողջապահության նախարարությունը չհատկացրեց 20 միլիոն դրամ»: