Մամուլ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Մարինա Խաչատրյանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին: Նա պահանջում է պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները:

Բացի դրանից Թորոսյանը նաեւ փոխհատուցում է պահանջում: Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 28-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին:

Թե որ հայտարարությունն է նախարարը զրպարտություն եւ վիրավորանք համարել, պարզել չհաջողվեց: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց, որ այս պահին նախարարը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չունի:

Նշենք, որ Խաչատրյանը վերջերս հայտարարել էր, որ Արսեն Թորոսյանի` պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։

Օրերս Խաչատրյանը նաեւ ԿԸՀ կայքից վերցրել է Թորոսյանի բնակության վայրում գրանցված անձանց ցուցակը՝ թվով 43 անձ եւ նշել, որ Թորոսյանը «Սերժի Հայաստանի» գործելաոճն է կիրառել, սակայն ավելին չի ասել:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել