Քաղաքականության մեջ լավ է ունենալ երկաթե սիրտ, քան ջրիկ ուղեղ․ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քաղաքականության մեջ լավ է ունենալ երկաթե սիրտ, քան ջրիկ ուղեղ։
Դիվանագետների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի ելույթը դարձյալ պոպուլիզմի ժանրից էր`«օդում կախված» թողնելով մի շարք հարցադրումներ.
Նիկոլ, ու՞մ ջանքերով Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Ո՞վ Դուշանբեի վերելակում «կերավ Ալիևի կտերն» ու նրանից «կիրթ ու նորմալ» մարդու տպավորություն ստացավ:
Ո՞վ էր օտարերկրյա գործակալների մասին հայտարարում ` չգտնելով գեթ մեկին:
Ո՞վ էր բերանը ջուր առած լռում, երբ Բոլթոնն առաջարկում էր Հայաստանին հրաժարվել «պատմական կաղապարներից»:
Ո՞վ էր Արցախում պատերազմը սկսող և հողեր հանձնող դավադիր ուժեր փնտրում` carte blanche տալով Ադրբեջանին:
Ո՞վ էր մայիսի 19ին դատարանների շրջափակման անօրինական կոչ անում:
Հ.Գ. Քաղաքականության մեջ լավ է ունենալ երկաթե սիրտ, քան ջրիկ ուղեղ: Շառլ դը Գոլ»։