Շոու-բիզնես

17-ամյա Սոֆի Դևոյանը մեկնել է Մոսկվա ուսումը շարունակելու

Դերասանուհի, պարուհի 17-ամյա Սոֆի Դևոյանը մեկնել է Մոսկվա։ Ավելի վաղ Սոֆին ասել էր, որ հեռուստադիտողներն իրեն մի ընթացք եթերում չեն տեսնելու, քանի որ ինքը մեկնելու է արտերկիր սովորելու։

Սոֆին ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի բարձրագույն ինստիտուտ (ГИТИС): Դերասանուհին բարձրագույն կրթությունը շարունակելու է արվեստի ուղղությամբ։

Նշենք՝ Սոֆին վերջին շրջանում հետաքրքրված էր նաև դիզայների մասնագիտությամբ և ինստագրամյան հարթակում ներկայացնում է իր դիզայնով կարված հագուստները։

sofi devoyan 1
Կիսվել նյութով