Ներկրողների մեծ մասը «պահեստավորել է» մեքենաները՝ հունվարի 1-ից հետո կրկնակի թանկ վաճառելու նպատակով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ներկրողների մեծ մասը «պահեստավորել է» մեքենաները՝ հունվարի 1-ից հետո ավելի բարձր գնով վաճառելու նպատակով։ Հայաստանում ավտոմեքենայի դեֆիցիտ է: Պատճառը հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվող գնային փոփոխությունն է:
Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից, ԵԱՏՄ մաքսային կանոններով թելադրված, ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4-5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը:
Չնայած որ հունվարի 1-ին դեռ ավելի քան չորս ամիս կա, բայց մարդիկ սկսել են միջոցներ հայթայթել և մեկ օր շուտ ավտոմեքենա գնել էժան գնով: Բայց սրան զուգահեռ նկատենք, որ մեքենա վաճառողները, առիթից օգտվելով, վերջին շրջանում զգալի բարձրացրել են մեքենաների գները:
Սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեքենա ներկրողների մեծ մասը «պահեստավորել է» մեքենաները, որպեսզի դրանք վաճառի հունվարի 1-ից հետո կրկնակի թանկ գնով»։
Առավել մանարամասն՝ թերթի այսօրվա համարում։