Փաշինյան և զբաղվի երկրի անվտագությամբ և սրբությունների պաշտպանությամբ, եթե, իհարկե, ի վիճակի ես․ Շարմազանով
Փաշինյան և զբաղվի երկրի անվտագությամբ և սրբությունների պաշտպանությամբ, եթե, իհարկե, ի վիճակի ես․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
««Պեռաշկու հույսին թողնելու» շոուներ բեմադրելու փոխարեն պոստին մի քնի, Փաշինյան և զբաղվի երկրի անվտագությամբ եւ սրբությունների պաշտպանությամբ, եթե, իհարկե, ի վիճակի ես
1990թ. Մայիսի 27-ին Երեւանում արյունալի դեպքերից հետո հայ ժողովրդի անկախության պայքարը տվեց առաջին նահատակներին:
Երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի եւ ընդամենը 1 ամիս առաջ ստեղծված Հանրապետական կուսակցության ջանքերով մեր նահատակները հողին հանձնվեցին Եռաբլուրում:
Եռաբլուրը Աշոտ Նավասարդյանի եւ Վազգեն Սարգսյանի ջանքերով դարձավ հերոսների Պանթեոն, ուր հանգչում են Հայաստանի ու Արցախի ազատագրության համար նահատակված հայորդիները:
Անհավանական է, բայց այսօր պղծվում են Եռաբլուրն ու Ապրիլյան պատերազմի շիրմաքարերը:
Անցած մեկ տարում ականատես եղանք մեր սրբությունների դեմ ակնայտ արշավի՝ հարձակում Վեհարանի, ազգային-հոգեւոր արժեքների վրա, ամենաբարձր քաղաքական ամբիոնից տրանսգենդերության քարոզ, Ապրիլյան պատերազմը սանձազերծած հանցագործ Ալիեւը ՀՀ ոչ բարով ղեկավար Փաշինյանի ձեռամբ հռչակվեց «կիրթ եւ նորմալ», փոխարենը ներքին թշնամիներ հռչակվեցին Արցախյան ազատամարտի հերոսները:
Նիկոլը դավադիր ուժեր եւ օտարերկրյա գործակալներ թող փնտրի Եռաբլուրը պղծողների մեջ:
«Պեռաշկու հույսին թողնելու» շոուներ բեմադրելու փոխարեն պոստին մի քնի, Փաշինյան եւ զբաղվի երկրի անվտագությամբ եւ սրբությունների պաշտպանությամբ, եթե, իհարկե, ի վիճակի ես»: