Շոու-բիզնես

«Մենակ ապրելուն շատ վաղ հասակից եմ ձգտել, և բացարձակ վախ չկա». Ռոզի Ավետիսովան՝ միայնակ ապրելու և նավով ճանապարհորդելու մասին

«Մենակ ապրելուն շատ վաղ հասակից եմ ձգտել, և բացարձակ վախ չկա»։ Դերասանուհի Ռոզի Ավետիսովան այս տարի դեռ չի հասցրել հանգստանալ. ամառային այս շոգ օրերին նա դեռ աշխատում է, սակայն անչափ սիրում է հանգստի բոլոր տարբերակներն ու հատկապես ծովային հանգիստը. խոստովանում է, որ արևայրուք իրեն շատ է սազում:

Ռոզին նաև նշում է, որ սիրում է հանգստի մենակ տարբերակը. ի դեպ, դերասանուհին մենակ է ապրում և դեռ փոքրուց է դրան ձգտել:  ShowBiz.am-ը զրուցել է դերասանուհու հետ նրա նախընտրած հանգստի ու միայնակ ապրելու մասին: 

– Հանգստի ո՞ր տարբերակն է սիրում ու առավել նախընտրում Ռոզի Ավետիսովան:

– Պարտադիր ծով, զբոսանքներ և հաճելի գրքի ընթերցում:

– Ո՞րն է եղել ամենատպավորիչ ու երբևե ունեցած ամենագեղեցիկ հանգիստը, որն անմոռանալի է ու կրկին ցանկալի: 

– Ամենատպավորիչ հանգիստս եղել է Իտալիայում՝ Լիգուրիայի ափին:

– Իսկական կատարյալ հանգիստը քեզ համար:

-Կատարյալ հանգիստս կլինի այն ժամանակ, երբ նավով ճանապարհորդեմ:

– Սիրու՞մ եք մենակություն և հաճա՞խ եք մենակ մնում:

– Մենակությունն իմ լավագույն ընկերն է և խորհրդատուն

– Մենակ եք ապրում շատ վաղուց. արդյո՞ք երբևե վախ կամ տխրություն չի եղել մենակությունից: 

– Մենակ ապրելուն շատ վաղ հասակից եմ ձգտել և բացարձակ վախ չկա:

– Այս տարի ինչպե՞ս եք պլանավորել ձեր հանգիստը:

– Այս տարի հանգստի չեմ մեկնել, քանի որ այս ամիսներին աշխատանքի մեջ եմ:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել էջում