Բլից հարցեր Փաշինյանին. վարչապետը պատմել է սիրած գրողների և ուտելիքի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային օրը սկսում է առավոտյան ութին և ավարտում այն ժամանակ, երբ այլևս աշխատանքը շարունակելու ուժ չի ունենում։ Այս մասին նա պատմել է «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում վարչապետը պատմել է սիրած գրողների և ուտելիքի մասին։
Միաժամանակ, վարչապետը ժամանակ է գտնում գիրք կարդալու և ֆիլմեր դիտելու համար։ Նա պատմել է, որ օրերս դիտել է «Օրենքն այստեղ տեղ չունի» իտալական կատակերգությունը։
Փաշինյանը խոստովանել է, որ երբեք հոբբի չի ունեցել և հիմա էլ չունի։ Նա նշել է, որ սիրում է կարդալ, իսկ սիրած գրողներն են Հովհաննես Թումանյանը, Հրանտ Մաթևոսյանը, Ֆյոդոր Դոստոևսկին։
Վարչապետն ասել է նաև, որ թանապուր ու սուրճ է սիրում։ Ալկոհոլ խմում է, բայց հատուկ նախասիրություններ չունի. ամեն ինչ կախված է այդ պահին իրեն շրջապատող մարդկանցից ու իրավիճակից։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել էր, որ հայկական արտադրության հագուստ և կոշիկ է նախընտրում։ Նա նաև հայկական ժամացույց է կապում և փորձում է խթանել տեղական արտադրությունը։ Վարչապետը պատմել էր, որ միաժամանակ երեք լեզու է սովորում։ Սիրում է հեծանիվ քշել և մի անգամ նույնիսկ հեծանիվով է գնացել աշխատանքի։
Աղբյուր՝ armeniasputnik.am