Դավիթ Տոնոյանն այցելել է սահմանագոտի, զրուցել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստությամբ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է հանրապետության հյուսիսարեվելյան սահմանագոտի, եղել է մարտական հենակետերում: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Տոնոյանը զրուցել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստությամբ:
Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ զինանձնակազմի սոցիալ-կենցաղային հարցերը գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարության ամենօրյա խիստ ուշադրության կենտրոնում։ Նախարարը հետևել է նաև զորավարժարանում ընթացող մարտական պատրաստության պարապմունքներին։