Մամուլ

Կառավարության ծրագրերում չկա կարևորներից առաջինը. չի լինում «Նոր Հայաստան» հին Հայաստանի սահմանադրությամբ. Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կառավարության ծրագրերի նախագծում չկա կարեւորներից առաջինը՝ սահմանադրության փոփոխությունները.. ու մի շարք կարեւոր նախագծեր։ Հիշում եք, թե ինչպես պայքարեցինք “Ոչ” ասել սահմանադրական փոփոխություններին։

Իրականում հաղթեց՝ ոչ-ը, (ես, որ շատ լավ գիտեմ, միայն իմ երկու ընտրատեղամասերում ոչ-ը այնքան շատ էր, որ ՀՀԿ հանձնաժողովի կնանիք, քոռ ու փոշան՝ հոգեխանգարվՈՒԳ փախան) ինչպես նախորդ բոլոր կեղծված ընտրություններում, անցկացրեցին՝ այո-ն։

Այսինքն դեռ էն գլխից է ժողովուրդը ոչ ասել սահմանադրական փոփոխություններին.. առավել եւս, եթե մի բանի անունը դնում եք՝ “Նոր” չի կարող նորի մեջ, հինը տեղ ունենա, էն էլ սահմանադրության հարցում։ Չի լինում “Նոր Հայաստան” ու հին Հայաստանի սահմանադրությամբ.»

Կիսվել