20-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ դանակահարելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևանում Արմավիրի 24-ամյա բնակչի դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Այս ամենի արդյունքում մեկ անձ ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:25-ին, կրծքավանդակի «ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ թոքի վնասումով, և ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևան քաղաքի Աբելյան փողոցի շենքերից մեկի մոտից շտապօգնության ծառայության կողմից «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ՝ ծնված 1994 թվականին:
Տեղափոխման ընթացքում նրան տեսել էին մի շարք քաղաքացիներ, որը խոիճապի առիիթ էր դարձել։ Նախնական քննությունը պարզել էր, որ երիատասարդները Աջափնյակի դպրոցներից մեկի հետնամասում գտնվող ավտոտնակների մոտ վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած խոհանոցային դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել Արմավիրի մարզի բնկաչին:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Լիանա Մարտիրոսյան