Մամուլ

Կասկածելի հանգամանքներում փակվեց Սեգաֆրեդո սրճարանը

Այսօր փակվեց Հյուսիսային պողոտայի Սեգաֆրեդո սրճարանը: Bavnews.am-ի հետ զրույցում կազմակերպության իրավաբան Նարեկ Խաչիկյանը նշեց, որ գործողությունները օրենքի կոպիտ խախտումներով են տեղի ունեցել.

«Մասնաճյուղի փակումը պայմանավորված էր Ոստիկանության գործողություններով և իրենց տրամադրված դիմումով։ Արձանագրություն է կազմվել, որի մեջ հստակ ժամկետ կա ֆիքսված 2018թ․ դեկտեմբերի 26 ժամը 13։00, բայց թե ինչու այդ կարճ ժամկետը, ոչինչ չի մեկնաբանվել։  

Բացի այդ՝ այն հիմքերը, որ ներկյացվել է, ոչ օրինաչափ են, մենք այդ ամենի մասին տեղեկացրել ենք 2 դիմումով տեղեկացրել ենք, բայց դրանց անդրադարձ չի արվել, եթե մեկ խոսքով ասենք, ոստիկանությունը ինչ-որ մեկի  հանձնարարությամբ արել է այն, ինչ իրեն ասել են՝ առանց հաշվի առնելու որևէ փաստական հանգամանք։

Նա նաև տեղեկացրեց, որ բացի սեղմ ժամկետները, եղել են նաև այլ խախտումներ․

«Մեզ տվել են տեղեկանք կադաստրից, որը չէր կարող տրամադրվել, եթե չլինեին երկու կողմերի փոխադարձ համաձայնությունը, դրա համար մեզ անհասկանալի է, թե որտեղից է վերցվել տեղեկանքը»։

Մեր այն հարցին, թե ինչ են անելու ապագայում, նա պատասխանեց, որ պետք է կոմպեսացնեն ոչ օրինական գործողությունների արդյունքում ստացված գումարը։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել էջում