Մամուլ

«Հիշեք դատավարության ընթացքը, նոր գրառումներ արեք սոցիալական ցանցերում» Մեսրոպ Մակյան

Շենգավիթի դատարանում ավարտվեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով  դատական նիստը։

Նիստի ավարտին պաշտպանական կողմը նշեց, որ հարցաքննվող Գևորգ Մելքոնյանը գտնվում էր հոգեբանական ծանր և ճնշված իրավիճակում, որը ընդունելի է դատական նիստի անցկացման տեսանկյունից։

Բոլոր կողմերի ելույթներից հետո Դատավորը՝ Մեսրոպ Մակյանը, օգտվելով իր լիազորություններից, հանդես եկավ ելույթով։ Նա մասնավորապես հորդորեց, որ եթե լինում են անհամաձայնություններ դատական նիստերի առումով, պետք է դիմել դատարանին, ոչ թե գրառումներ անել սոցիալական ցանցերում․

«Ես ցանկանում եմ ասել, որ նախքան սոցիալական ցանցերում այս դատարանի և իմ գործունեության մասին գրառումներ անելը, հիշեք դատավարության ողջ ընթացքը, հիշեք ձեր կողմից ներկյացվող միջնորդությունները և իմ վարքագիծը»։ 

Նա նաև անդրադարձավ Վարուժան Ավետիսյանի գրառումներին՝ անցումային արդարադատության մասին, վերջում էլ շնորհավորեց գալիք տոները։

Հիշեցնենք, որ այս գործով նիստը տեղի կունենա 2019 թվականի հունվարի 9-ին։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել