Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՌԴ և Ուկրաինայի դեսպանատներ քաղաքացիություն ստանալու համար
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՌԴ և Ուկրաինայի դեսպանատներ այդ երկրների քաղաքացիություն ստանալու համար:
Ըստ տեղեկությունների, Վլադիմիր Գասպարյանը փորձում է իրեն ապահովագրել քաղաքական ու իրավական հարթություններում հետագա զարգացումներից և ստանալով այլ երկրի քաղաքացիություն՝ խուսափել պատասխանատվությունից:
Վլադիմիր Գասպարյանը միաժամանակ երկու պետության է դիմել, որպեսզի կարողանա արագ տեմպերով դրանցից որևէ մեկի քաղաքացի դառնալ:
Վլադիմիր Գասպարյանը դեռ չի արձագանքել նման տեղեկատվութուններին։
Լիանա Մարտիրոսյան