Մամուլ

Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՌԴ և Ուկրաինայի դեսպանատներ քաղաքացիություն ստանալու համար

Մամուլում տեղեկություններ են  շրջանառվում  այն մասին, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՌԴ և Ուկրաինայի դեսպանատներ այդ երկրների քաղաքացիություն ստանալու համար:

Ըստ տեղեկությունների,  Վլադիմիր Գասպարյանը փորձում է իրեն ապահովագրել քաղաքական ու իրավական հարթություններում հետագա զարգացումներից և ստանալով այլ երկրի քաղաքացիություն՝ խուսափել պատասխանատվությունից:

Վլադիմիր Գասպարյանը միաժամանակ երկու պետության է դիմել, որպեսզի կարողանա արագ տեմպերով դրանցից որևէ մեկի քաղաքացի դառնալ:

Վլադիմիր Գասպարյանը դեռ չի արձագանքել նման տեղեկատվութուններին։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել էջում