Հրապարակվեցին էլեկտրոնային եղանակով ընտրության արդյունքները
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ամփոփեց էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները: Ըստ այդմ, էլեկտրոնային եղանակով ընտրությանը իրավունք ուներ մասնակցել 729 ընտրող: Քվեարկությանը մասնակցել է 504 ընտրող: Անվավեր քվեաթերթիկների թիվը 39 է:
Արտերկրից քվեարկող քաղաքացիներն իրենց ձայները բաշխել են հետևյալ կերպ. ՀՀԿ-ն ստացել է 9, ՔՈ-ն` 3, ՀՅԴ-ն` 11, «Իմ քայլը»` 393, «Լուսավոր Հայաստան»` 25, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»` 4, «Ազգային առաջընթաց»` 0, «Մենք» դաշինք` 0, ՕԵԿ`1, «Սասնա ծռեր»` 6, ԲՀԿ` 13 քվե: