Մամուլ

Նախընտրական շրջանում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ ամենաքիչը

ԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղեկություններ է հրապարակել Քարոզչության ֆինանսավորման նախընտրական հիմնադրամների վերաբերյալ:

«Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 490 000 դրամ, ելքերը՝ 489 400, մնացորդը՝ 600:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 104 392 269.1, ելքերը՝ 102 671 425, մնացորդը՝ 1 720 844.1:

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 273 176 551, ելքերը՝ 268 590 708. 9, մնացորդը՝ 4 585 842.1:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 52 943 555, ելքերը՝ 51 105 391, մնացորդը՝ 1 838 164:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 47 087 000, ելքերը՝ 47 086 922, մնացորդը՝ 78:

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 128 007 200, ելքերը՝ 127 342 492, մնացորդը՝ 664 708:

«Մենք» կուսակցությունների դաշինքի կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 31 461 150, ելքերը՝ 31 459 837, մնացորդը՝ 1 313:

«Սասնա Ծռեր» կուսակցություն կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 14 315 800, ելքերը՝ 14 315 258, մնացորդը՝ 542:

«Քաղաքացու որոշում» դեմոկրատական կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 6 115 480, ելքերը՝ նույնքան, մնացորդը՝ զրո:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 2 985 700, ելքերը՝ 2 984 700, մնացորդը՝ 300:

«Օրինաց երկիր» կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 18 248 000, ելքերը՝ 18 246 932, մնացորդը՝ 1068: Ընդամենը մուտքերը կազմել են 680 332 005.1 դրամ, ելքերը՝ 671 518 545.9, մնացորդը՝ 8 813 459.2:

Կիսվել էջում