Այսօր Վարդուհի Վարդանյանի մահավան 12-րդ տարելիցն է։ Հայտնիների՝ երգչուհուն նվիրված երգերը
2006 թվականին հենց այս օրը, Մարտունիում կայացած համերգից վերադառնալիս, երգչուհի Վարդուհի Վարդանյանը ավտովթարի ենթարկվեց: Երգչուհու անսպասելի մահվան լուրը ցնցեց բոլորին: Անցել է 12 տարի, այս ընթացքում Վարդուհի Վարդանյանի ընկերները մշտապես վառ են պահել երգչուհու հիշատակը՝ կազմակերպելով նրան նվիրված համերգներ, երեկոներ․․․ Վարդուհի Վարդանյանին նվիրվել են նաև մի շարք երգեր, ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝
Սիրուշո – Մեզ ոչինչ չի բաժանի
Վարդուհի Վարդանյան և Անդրե – Հորդ անձրև
Վարդուհի Վարդանյան, Արման Աղաջանյան «Երանի»
Արսեն, Զարուհի – ու՞ր է մեր երրորդը
Արսեն Սաֆարյան – Դու ապրում ես