ՄամուլՔաղաքականություն

«Սասնա Ծռեր» կուսակցությունը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին

«Սասնա Ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի քարտուղարությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23-ի ընտրությունների վերաբերյալ.

«2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու իսկապես ազատ ընտրությունները վկայեցին, որ երկրում ժողովրդավարություն հաստատելու համար առաջացել է աննախադեպ դրական իրավիճակ:

Նշանակալից էր այն հանգամանքը, որ ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին և կողմնորոշվեց դեպի ապագան:

Շնորհավորում ենք «Իմ Քայլը» դաշինքին նրա տարած համոզիչ հաղթանակի առթիվ և Հայկ Մարությանին ու նրա թիմին մաղթում ենք արգասաբեր աշխատանք:

Ուրախությամբ փաստում ենք, որ Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների ավելի քան ութսուն տոկոսի ձայնը ևս մեկ յուրօրինակ վստահության քվե է հեղափոխությանը և Նիկոլ Փաշինյանին, ինչը էական է երկրում արմատական փոփոխություններն անշեղորեն շարունակելու համար»:

Կիսվել