«Հայաստանը վառ օրինակ է՝ հասկանալու, թե ինչ կարող է պատահել երկրի հետ, երբ պոպուլիստները գան իշխանության»․ Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանն է այն վառ օրինակը՝ հասկանալու համար, թե ինչ կարող է պատահել յուրաքանչյուր երկրի հետ, երբ պոպուլիստները գան իշխանության:
Նրանք մարդիկ են, ովքեր խոստանում են ամեն ինչ՝ բոլորին:
Նրանք մարդիկ են, ովքեր հեշտությամբ հասարակությունը բաժանում են սևերի ու սպիտակների:
Նրանք մարդիկ են, ովքեր կառավարում են զգացմունքներով, բայց ոչ՝ գիտելիքով:
Նրանք մարդիկ են, ովքեր զիլ ելույթներ են ունենում, բայց ոչ՝ զիլ արդյունքներ:
Նրանք մարդիկ են, ովքեր երազում եմ բացարձակ իշխանության մասին՝ բացարձակ հոգ չտանելով հետո:
Նրանք մարդիկ են, ովքեր շփոթում են հակակոռուպցիոն ռազմավարությունն վհուկների որսի հետ:
Նրանք մարդիկ են, ովքեր հռչակում են «սեր ու համերաշխություն», բայց տարածում են անհանդուրժողականություն, ատելություն ու ապատեղեկատվություն:
Մինչև որ պոպուլիստները իշխանությունը կվերցնեն, դուք կհամարեք նրանց «les enfants terribles/ չար երեխաներ». Բայց երբ նրանք արդեն կլինեն վերևում, նրանք կդառնան պարզապես՝ «չարը»:
Եվրոպան չի աջակցում և ոչ մի հեղափոխություն: Եվրոպան բարեփոխումների աջակիցն է»: