Հայաստանի կառավարությունը պետք է հասկանա, որ պարտավոր է ազատել մեզ պատկանող տարածքները ինքնակամ․ Իլհամ Ալիև
Interfax-ը գրում է․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կասկածում է, որ Հայաստանի նոր իշխանությունները մտադիր են աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ։
«Հայաստանի նոր իշխանությունները չպետք է կրկնեն նախկին խունտայի սխալները: Սակայն նոր իշխանությունները հանդես են գալիս հակասական հայտարարություններով, որոնք դժվար է հասկանալ ինչպես մեզ, այնպես էլ միջազգային կազմակերպություններին»
Նա հայտարարել է, թե Ադրբեջանի համար անընդունելի է բանակցություններ վարել «Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ ռեժիմի հետ»:
«Հակամարտությունը պետք է կարգավորվի որքան հնարավոր է արագ և փուլային տարբերակով: Մենք և միջազգային հանրությունը պահանջում ենք դա: Եթե Հայաստանի նոր իշխանությունները շարունակեն օկուպացիայի քաղաքականությունը, մենք կշարունակենք Հայաստանի մեկուսացումը, կշարունակենք ջախջախել նրանց», – ասել է Ալիևը՝ վերստին պնդելով, թե Հայաստանում «խունտայի ռեժիմի տապալման մեջ կարևոր դեր է խաղացել նաև Ադրբեջանի քաղաքականությունը»:
Հայաստանի կառավարությունը պետք է հասկանա, որ պարտավոր է ազատել մեզ պատկանող տարածքները ինքնակամ»,- ասել է Ալիևը։