Աշխարհ

Հրաձգություն երեկույթի ժամանակ․ կան վիրավորներ

Ինը մարդ ստացել է հրազենային վիրավորումներ՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Թուլարե շրջանում տեղի ունեցած մի երեկույթի ժամանակ հնչած կրակոցների հետեւանքով։

Այս մասին հայտնում է տեղի Ոստիկանապետի գրասենյակը, ըստ ABC News KFSN-ի փոխանցման։

Դեպքը տեղի է ունեցել Ստրատմորում։ Երեկույթին մասնակցելիս են եղել մոտ հարյուր մարդ։ Կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստացած 26-ամյա տղամարդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Տուժածները հոսպիտալացվել են։ Ոստիկանությունը սկսել է հետաքննություն՝ դեպքի առնչությամբ։

Իրավապահների հաղորդմամբ՝ միջադեպը, որը հնարավոր է կապված է հանցավոր խմբավորման հետ։

Հնարավոր կասկածյալի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվել։

Կիսվեք ձեր էջում