Մամուլ

Երևանում գնացքի վագոն է կողաշրջվել

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 1-ին նրբանցքի 47/1 հասցեում վառելիքաքսուքային նյութեր տեղափոխող բեռնատար գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է, ինչի հետևանքով սկսվել է արտահոսք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ։

Հրշեջները իրականացրել են հերթապահություն և օգնել են հեղուկի տեղափոխմանը։

gnacq 1
gnacq 2
gnacq 3
Կիսվեք ձեր էջում