«Ես կողմ եմ նոր Սահմանադրությանը». Մգեր Արմենիա
Երգիչ Մգեր Արմենիան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նոր Սահմանադրությանը՝ հայտնելով իր աջակցությունը։
«Ես լիովին ընդունում և աջակցում եմ նոր Սահմանադրությանը։ Ես կողմ եմ նոր Սահմանադրությանը։ Իսկ դո՞ւ», – գրել է երգիչը։
Այնուհետև Մգեր Արմենիան ևս մի քանի հրապարակում է արել՝ անդրադառնալով Սահմանադրության առանձին դրույթներին և հետևորդներին հորդորելով ծանոթանալ դրանց։
«Սահմանադրության ո՞ր դրույթների հետ եք համաձայն, իսկ որո՞նց հետ՝ ոչ։ Մի՛ ալարեք, կարդացե՛ք, որպեսզի հետո չասեք, թե չգիտեիք», – գրել է նա։


