Երթևեկությունը կաթվածահար է մի շարք փողոցներում
Այս պասհին Իսակովի պողոտայում և Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում խցանումներ են։
Երևանի կենտրոնական փողոցներում այս պահին խցանումներ են։ Շաբաթ՝ նոյեմբերի 14-ի երեկոյան, մայրաքաղաքի կենտրոնում երթևեկությունը խիստ դանդաղել է, մեքենաների շարքերը առաջ են շարժվում ընդհատումներով։
Գիշերը կփակվի Աբովյան փողոցի մի հատվածը
Վարորդներին սպասում է ևս մեկ սահմանափակում։ Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ այսօր՝ ժամը 23:00-ից մինչև վաղը՝ նոյեմբերի 15-ի 06:00-ն, մեքենաների համար փակ կլինի Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածը։ Պատճառը Ամանորի ձևավորման աշխատանքներն են։
Նույն պատճառով նախորդ գիշեր փակ էին «Հաղթանակ» կամուրջը և Աբովյան փողոցի նույն հատվածը։
Կենտրոն մեկնողներին խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում օգտվել մետրոյից կամ հետաձգել ոչ հրատապ ուղևորությունները։ Մեքենայով շարժվողները կարող են երթուղին նախապես ստուգել քարտեզային հավելվածներով և գիշերային ժամերին շրջանցել Աբովյան փողոցի փակվող հատվածը։
Երևանի խցանումների մասին նոր տեղեկություններ ստանալուն պես նյութը կթարմացվի։


