Աշխարհ

Լեոնիդ Յակուբովիչը ներառվել է ուկրաինական ռшզմական հետախուզության տվյալների բազա

Հեռուստահաղորդավար և դերասան Լեոնիդ Յակուբովիչին ներառել են Ուկրաինայի ՊՆ Ռազմական հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում։ Այս մասին է վկայում արտիստի քարտը, որը հրապարակվել է ուկրաինական հետախուզության կողմից վարվող պաշտոնական պորտալում, հաղորդում է Радио РБК-ն:

Յակուբովիչի քարտում թվարկված են նրա հրապարակային հայտարարություններն ու գործողությունները, որոնք, բազան կազմողների կարծիքով, վկայում են ռուսական իշխանությունների քաղաքականությանն աջակցելու մասին։ Դրանց թվում են՝ Վլադիմիր Պուտինի նախագահական արշավներին որպես վստահված անձ մասնակցությունը և 2016 թվականին Ղրիմ կատարած այցը։

Բացի այդ, բազայում հիշատակվում են «Պոլե չուդես» ծրագրի թողարկումները, որոնցում Յակուբովիչը նվերներ է ստացել ռուս զինծառայողներից և հատուկ ռազմական գործողության մասնակիցներից։

Կիսվեք ձեր էջում