Ռոբն ամեն տարի գիշերվա 12-ին ծաղիկներով շնորհավորում էր իր մայրիկին, իսկ հիմա իր ծնողներն են ծաղիկներ տանում իր շիրիմին․ Նուշիկ Օհանյան
Բլոգեր Նուշիկ Օհանյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է տեղադրել և շնորհավորել սկեսուր մայրիկի ծննդյան տարեդարձը։
«Սկեսուր մայրիկիս ծննդյան օրն է… Ծնունդդ շնորհավոր @alina_hayrapetyannn։ Միայն ուզում եմ առողջ լինես, ու կյանքը մեզ դեռ միասին ուրախանալու առիթներ տա։
Երկու տարի առաջ էս օրվա վիդեոներն էի նայում ու հիշեցի՝ կիսուրս ոնց չէր ուզում մեծ նշել, բայց ես ու հատկապես Ռոբը շատ էինք ուզում հավաքվել, ուրախանալ։ Երևի դա մեր ընտանիքի վերջին էդքան ուրախ օրերից մեկն էր…
Հիշում եմ՝ ոնց էր Ռոբն ամեն տարի գիշերվա 12-ին ծաղիկներով շնորհավորում իր մայրիկին։ Իսկ հիմա արդեն իր ծնողներն են ծաղիկներ տանում իր շիրիմին…։
Արդեն երկու ամիս է անցել։ Փորձում եմ առաջ նայել, ապրել, չեմ ուզում անընդհատ տխուր բաներ տեղադրել, բայց այսօր ուզեցի էս օրը հիշել։
Ու ձեզ էլ մի բան ասել՝ սիրեք ձեր կյանքն էնպիսին, ինչպիսին կա։ Միշտ էլ ավելի շատ փող, ավելի մեծ տուն ու ավելի լավ կյանք ունեցող կլինի։
Բայց եթե ձեր սիրելի մարդիկ ողջ են ու ձեր կողքին են, հավատացեք՝ շատ բան ունեք։ Վայելեք իրար, քանի դեռ կարող եք։ Որովհետև մի օր հենց էս սովորական օրերն եք ամենաշատը կարոտելու…»։
Տեսանյութը՝ ստորև․


