Մամուլ

Ցավերս չեն մեղմացել․ ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը սպասում է 3-րդ վիրահատությանը

Երրորդ վիրահատությանս օրը դեռ նշանակված չէ, ցավերս էլ չեն մեղմացել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման և զենքի գործադրման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը։

«Ցավերս չեն մեղմացել, ո՞նց կարող են մեղմանալ, արդեն մեկ ամիս է՝ այս վիճակում եմ, վիրահատության օրը դեռ չեն ասել, մենք էլ ենք սպասում»,- ասաց Անին։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող էր ներթափանցել։ Նա գիշերել էր բնակիչներից մեկի տանը, ապա կրակել տանտիրուհու՝ 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։

Վիրավոր կինը հասցրել էր դանակով հարվածել զինծառայողին։ Դեպքից հետո Անին տեղափոխվել էր հիվանդանոց և մի քանի վիրահատության ենթարկվել։

Կիսվեք ձեր էջում