Երկու ուղևորատար գնացքի բախման հետևանքով 46 զոհ կա
Իսպանիայի կենտրոնական հատվածում երկու արագընթաց ուղևորատար գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները։
Խոշոր երկաթուղային վթարը տեղի է ունեցել Տոլեդո նահանգում՝ Լոս Եբենես և Ուրդա բնակավայրերը կապող արագընթաց երկաթուղային հատվածում։
Նախնական տվյալներով՝ Renfe AVE արագընթաց գնացքը բախվել է նույն ուղղությամբ իր հետևից ընթացող Iryo ընկերության գնացքին։
Ուժգին բախման հետևանքով առնվազն երկու ուղևորատար վագոն դուրս է եկել ռելսերից՝ ստանալով լուրջ մեխանիկական վնասվածքներ։


