Բանտի դաժան կյանքը դուք էլ եք տեսել, չեմ համակերպվում․ Սևանի բանտի 47-ամյա Սիփանը
«Կյանքը ճաղերի հետևում» հաղորդաշարի հերթական թողարկմանը անդրադարձել ենք «Սևան» ՔԿՀ-ի դատապարտյալ Սիփան Շահինի Մալեք Բեջանյանին։
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով իր ծանոթ Ռոման Ասրիյանին պատկանող առանձնապես խոծոր չափի գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող իր առանձնատունը վերանորոգելու, այն վաճառելու և եկամուտ ստանալու պատրվակով, 2017թ/ մարտ ամսից մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի դավիթաշեն վարչական շրջանում Ռոման Ասրիյանից մաս-մաս առձեռն վերցրել է ընդհանուր 27.123.900 ՀՀ դրամին համարժեք 57.000 ԱՄՆ դոլար գումար՝ 2017թ. օգոստոս ամսին վերադարձնելու պայմանով, սակայն վերանորոգումն ավարտելուց հետո չի վերադարձրել գումարը և հափշտակել է այն՝ Ռոման Ասրիյանին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
3 տարի 4 ամիս բանտում ապրող Սիփանը չի համակերպվում բանտի կյանքի հետ: «Ահավոր դաժան դպրոց է, ընտանիքից թանկ բան չկա: Ընտանիքն ուրիշ է ,ազատություն ուրիշ է, գնահատե՛ք»։
Տեսանյութը ստորև․


