Նորակառույց շենք է փլուզվել․ կա զոհ
Ադրբեջանի Բաքու քաղաքի Սուրախանի շրջանի Բահար ավանում կառուցվող առանձնատան բետոնե սալերը փլուզվել են, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է ԱԻՆ-ի «112» թեժ գծով, դեպքի վայր են մեկնել հատուկ ռիսկերի փրկարարական ծառայության աշխատակիցները։
Փրկարարները փլատակներից ողջ դուրս են բերել 1966 թվականին ծնված Խալիլ Մեհդիևին, որը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։
Փլատակներից դուրս է բերվել նաև 1969 թվականին ծնված Ջալիլ Մեհդիևի մարմինը, իսկ դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։


