Ինքնաթիռում թռիչքի ժամանակ 14-ամյա տղա է մահացել
14-ամյա Քևին Գրինիջը մահացել է Հոնդուրասից Մայամի ուղևորվող ինքնաթիռում՝ առողջական վիճակի հանկարծակի վատթարացումից հետո։
Թռիչքի ընթացքում դեռահասը սկսել է դժվարությամբ շնչել։ Նրա մորաքույրը փորձել է օգնել՝ օգտագործելով ինհալյատոր, սակայն, ըստ PYOK պորտալի, Քևինի վիճակը շարունակել է վատանալ։
Մոտ 10 հազար մետր բարձրության վրա դեռահասը կորցրել է գիտակցությունը և սրտի կանգ է ունեցել։ Հարազատներն ու ինքնաթիռի մյուս ուղևորները փորձել են նրան վերակենդանացնել՝ կատարելով կրծքավանդակի սեղմումներ և արհեստական շնչառություն։ Սակայն օդանավում առկա դեֆիբրիլյատորը չի աշխատել։
Քևինը տառապել է շաքարախտով և ասթմայով։ Նրա ընտանիքը պնդել է, որ դեռահասի մահվան պատճառը բժշկական սարքավորումների անսարքությունն է։ Սակայն դատարանը որոշում է կայացրել ավիաընկերության օգտին։


