Արյունոտ հագուստով տղամարդ է երևում․ ինչ է կատարվել FlyDubai-ի ինքնաթիռում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
«Մեզ հաջողվել է վնասազերծել հարձակվողներին, պատրաստվում ենք վայրէջքի». FlyDubai-ի ուղևորը նկարահանել է ինքնաթիռում տեղի ունեցած դանակահարությունից հետո առաջին րոպեները։
Ուղևորի խոսքով՝ անձնակազմին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը։ Ինքնաթիռում հարձակվողներից մեկը դանակով հարվածել է օդաչուներից մեկին, ինչից հետո մի քանի ուղևորների հաջողվել է նրան դուրս բերել օդաչուների խցիկից։
«Հիմա ամեն ինչ կարգին է, պատրաստվում ենք վայրէջքի», – նշել է ուղևորը։
Միաժամանակ, իսրայելական լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութում ինքնաթիռի սրահում երևում է արյունոտ հագուստով տղամարդ։ Ենթադրվում է, որ նա այն օդաչուներից մեկն է, որը միջադեպի ընթացքում դանակահարվել է
Տեսանյութերը՝ ստորև․


