Կոկոն արտահանձնվել է Հայաստանին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Կյաժ Աշոտի սպանության մեջ մեղադրվող Կոնստանտին Հունանյանը՝ քրեական հեղինակություն համարվող Կոկոն, արտահանձնվել է Հայաստանին։
Նա 2024 թվականի հոկտեմբերին՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում, փախել էր «Արթմեդ» բժշկական կենտրոնից, հետագայում հայտնաբերվել էր Վրաստանում։
Հունանյանը մեղադրվում է 2020 թվականին Շենգավիթում 28-ամյա Աշոտ Պետրոսյանի՝ Կյաժ Աշոտի սպանության մեջ։
Ավելի վաղ նա նաեւ հետախուզման մեջ էր եղել նույն քրեական գործի շրջանակում եւ հայտնաբերվել էր 2021-ին։ Բացի այդ, Կոկոյին նոր մեղադրանք է առաջադրվել՝ նա մեղադրվում է 2022-ին «Արմավիր» ՔԿՀ-ում «դեբոշ» անելուց հետո պատժախուց տեղափոխվելիս իր մոտ արգելված առարկա՝ դանակ պահելու համար։
Գործով նախաքննությունն արդեն ավարտվել է։ Հունանյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, քանի որ նա Կյաժ Աշոտի սպանության գործով արդեն իսկ կալանքի տակ էր։


