Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Գոհար Ասլանյանը
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Magnus» կենտրոնի բուժքույր, մեր սիրելի գործընկեր և հարազատ մարդ՝ Գոհար Ասլանյանը»,- հայտնում է «Magnus» կենտրոնի ֆեյսբուքյան էջը։
Գոհարի անժամանակ կորուստը մեծ ցավ և ծանր վիշտ է բոլորիս համար։
Կենտրոնի աշխատակիցները խորին ցավակցություններ են հայտնել Գոհարի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել են նրան։
Հոգեհանգիստը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ից 20։00-ն, Արցախի 63/3 հասցեում։


