«Չաղ Ռուստամը» բորբոքվեց․ դատարանը փոխեց նրա խափանման միջոցը
Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի Մասիվի նստավայրում, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, 30 րոպե ուշացումով շարունակվել է Ռուստամ Ստեփանյանի (Չաղ Ռուստամ) և Աշոտ Կուրեղյանի գործով դատական նիստը։
Նիստի ընթացքում Ռուստամ Ստեփանյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը միջնորդել է այն անցկացնել դռնփակ ռեժիմով՝ պատճառաբանելով, որ քննարկվելու են անձնական բնույթի և բժշկական գաղտնիք պարունակող հարցեր։
Դատավոր Մասիս Մելքոնյանը բավարարել է միջնորդությունը և որոշել, որ նիստը կշարունակվի դռնփակ։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դատարանը որոշել է Ռուստամ Ստեփանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ի նիստում դատարանը Ռուստամ Ստեփանյանի և Աշոտ Կուրեղյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգել էր 21 օրով։ Կալանքի ժամկետը լրանում է վաղը։
Տեսանյութը ստորև․


