Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը․ Հ1
Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հեռուստաընկերությունը։
«Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։
Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։
Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»։


