Շոու-բիզնես

Ներողություն եմ խնդրում կատարվածի համար․ այս օրով իմ համերգի ցուցադրումը կոպիտ սխալ է․ Թաթա

Երգիչ Թաթա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը:

Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:

Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:

Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:

Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»:

Կիսվեք ձեր էջում