Սեպտեմբերի 25-ից Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
Երևան քաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 25-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես՝ Ալեք Մանուկյան 7 հասցեից մինչև Սայաթ-Նովայի պողոտա–Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկ, ինչպես նաև նշված խաչմերուկից մինչև Ալեք Մանուկյան 6/5 հասցե տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի։
Միաժամանակ Ալեք Մանուկյան փողոց–Սայաթ-Նովայի պողոտա խաչմերուկում ժամանակավորապես կփոխվի լուսացույցի աշխատանքի ռեժիմը։
Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ փոփոխությունների արդյունքները գնահատելուց հետո անհրաժեշտության դեպքում երթևեկության կազմակերպման ռեժիմը կվերանայվի։



