Բանակում հերթական անգամ զոհ ունենք
Այսօր հերթական դաժան դեպքն է տեղի ունեցել բանակում։ Սիսիանի գնդում զինվորն ինքն իրեն պայթեցրել է նռնակով։ Հանգամանքները այս պահին ճշտվում են։ Ըստ նախնական վարկածի, կատարվածը ինքնասպանություն է։
Վերջին հասանելի տվյալներով, այս տարի մինչև սեպտեմբերի 22-ը, ՀՀ ԶՈւ-ում արձանագրվել է 7 ինքնասպանության դեպք՝ ծառայության հետ կապված մահերի շարքում։ Այդ թիվը ներկայացրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
ՊՆ խոսնակը հաստատեց զինծառայողի մահվան մասին լուրը, հորդորելով չշտապել որակման հարցում։ Սա նշանակում է, որ հնարավոր է, կատարվածը դիտավորյալ սպանություն է։
ՀԳ․ Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է):
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։


