«Առաջին անգամ կախեցի որդուս զինվորական համազգեստը…»․ Արաքսյա Մելիքյանը հուզիչ լուսանկար է հրապարակել
Դերասան ամուսիններ Արաքսյա Մելիքյանի և Անդրանիկ Զաքարյանի որդին շաբաթներ առաջ մեկնել է զինվորական ծառայության։
Դերասանուհին որդու ծառայության մեկնելուց հետո նոր հուզիչ հրապարակում է արել՝ կիսվելով իր զգացողություններով և գրել․
«Իմ տան լվացքի պարանը իմ կյանքի ընթացքի լուռ վկան ու օգնականն է… Այս պարանն իր ուսերին կրում է իմ տան մաքրությունն ու ուրախությունը։
Երբ առաջին անգամ կախեցի որդուս զինվորական համազգեստը, մատներս հիշեցին նրա ամենափոքր հագուստները։
Սիրտս ջերմացավ կյանքի այս շրջանն ապրելու օրհնանքից։ Ու տա Աստված՝ այս պարանը տեսնի հարսանեկան վերնաշապիկ ու ժամանակի մեջ էլի մանկական բազում հագուստներ»։



