Մամուլ

Երևանում որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա։

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամա Վրեժ Հ․-ն է, ում որպես անհետ կորած հարազատներն ու Կենտրոնականի ոստիկանները փնտրում էին։

hrazdani kirch di
Կիսվեք ձեր էջում